Տրամաբանական կլիներ, որ այս խնդրին տային իրավական գնահատական.Կարեն Վարդանյան

Իսկ հիմա ամենայն լրջությամբ այս նկարում առկա 2 խնդրի մասին.

1. Այստեղ ակնհայտորեն խախտվում է անմեղության կանխավարկածը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Այս երեխաները կլինեն 10-13 տարեկան: Այս տարիքի երեխան պարզապես չի կարող ունենալ քաղաքական հայացքներ և իրավագիտակցություն: 1998-2008թթ. այս երեխաները դեռ ծնված չէին, որպեսզի նրանք կարողանային գաղափարապես դեմ լինել այդ տարիների իշխանության ներկայացուցիչներին: Հետևաբար առավել քան ակնհայտ է ու կասկած չի հարուցում, որ այս երեխաները ուղղորդված են: Նրանց այստեղ բերել են, և սա կարելի է որակել ոչ միայն երեխաների իրավունքների խախտում, այլ նաև երեխաների հանդեպ բռնության կիրառում:

Սա մեր երկրի համար լուրջ խնդիր է և տրամաբանական կլիներ, որ այս խնդրին տային իրավական գնահատական:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ`Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով