Տիգրան Սարգսյանի «դառը անակնկալը» Նիկոլ Փաշինյանին.politik.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար Նուր-Սուլթանում կայացած ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը կարելի էր տապալված համարել։

Նախ՝ Ղազախստանի առաջին նախագահ Նազարբաևը պարգևատրեց ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարներին՝ բացի Նիկոլ Փաշինյանից։ Հաջորդ օրը ՌԴ նախագահ Պուտինը հրաժարվեց հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը նախապես խոսել էր այդ հանդիպման մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանի՝ Հայաստան վերադառնալուց հետո էլ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը անակնկալ մատուցեց։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվեց ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների լուսանկար, որում Հայաստանի վարչապետ Փաշինյանը չի երևում։ Կրկնվեց Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցը, որի ժամանակ ևս երկրների ղեկավարների համատեղ լուսանկարում Փաշինյանը չէր երևում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով