«Տարվա դեռ կեսն առջևում է, բայց խորհրդարանում արդեն 892 մլն 628 900 դրամի պակասուրդ է առաջացել».Գարեգին Պետրոսյան

Երբ ավել 31 պատգամավորներ ոչ մի բան չանելու դիմաց ստանում են աշխատավարձեր ու պարգևավճարներ, մեկնում գործուղումների և այդպես շարունակ…

Այսօր կառավարության նիստում առանց քննարկման ընդունված որոշման նախագծում նշված է, որ Ազգային ժողովին բյուջեով հատկացված գումարը չի բավարարում։ Տարվա դեռ կեսն առջևում է, բայց խորհրդարանում արդեն 892 մլն 628 900 դրամի պակասուրդ է առաջացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարությունը որոշեց բավարարել խորհրդարանի ֆինանսական պահանջը` պահուստային ֆոնդից լրացուցիչ 892 628 900 դրամ հատկացնելով։

Ի՞նչ է ստացվում. այսպես կոչված հեղափոխական առաջնահերթություններից մեկը` նոր հարկային օրենսգիրքը մեկ տարի անց դեռևս գոյություն չունի, բայց հարկատուներն աննուղակի կերպով սպասարկում են ինստիտուցիոնալ անգործությունը…

Քաղաքագետ` Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով