Վճռաբեկ դատարանը պարտավոր է վերանայել իր որոշումը եւ անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. պաշտպան

«Վճռաբեկ դատարանը պարտավոր է վերանայել իր որոշումը եւ անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանը նախ պետք է վերանայի իր այն որոշումը, որը կայացվել է Սահմանադրության խախտմամբ, որից հետո պետք է քննի նաեւ Վերաքննիչում Ազարյանի նախագահությամբ կայացրած որոշումը. «ՍԴ-ի այս որոշումից հետո դատական ատյանների մյուս որոշումները, որ կայացվել են Վճռաբեկից հետո եւ վերաբերել են խափանման միջոցի ընտրությանը, կարող են դառնալ վիճարկման առարկա, այսինքն՝ ինքնաբերաբար բարձրացվելու է  խափանման միջոցի փոփոխման հարցը»,-ասում է պաշտպանը։

Նրա կարծիքով՝ այս ամենը վկայում է այն մասին, որ Վճռաբեկ դատարանը, այդ որոշումը կայացնելով, ըստ էության, իր վրայից գցել է պատասխանատվությունը Վերաքննիչ դատարանի վրա. «Ստացվում է՝ Վճռաբեկ դատարանն ավելի շուտ է խուսափել արդարադատություն իրականացնելուց եւ ավելի մեծ մասշտաբներով է դա արել, քան այն բոլոր դատավորները, ում այսօր պատասխանատվության են ենթարկում՝ բացառությամբ մի դատավորի՝ Սերժիկ Ավետիսյանի, ով չէր ստորագրել այդ տխրահռչակ որոշման տակ, եւ հատուկ կարծիք էր գրել»։

Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ ՍԴ որոշումը ստանալուց եւ ծանոթանալուց հետո Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացնելու։

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով