«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում մեծ թափով իրականացվում է պղծության, տրանսգենդերության ու համասեռամոլության տոտալ քարոզ».Էդուարդ Շարմազանով

Վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում մեծ թափով իրականացվում է պղծության, տրանսգենդերության ու համասեռամոլության տոտալ քարոզ: Իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ այս վտանգավոր երևույթների նկատմամբ ցուցաբերում է հանցավոր հանդուրժողականություն:

Համասեռամոլները ոստիկան ապտակեցին, իշխանությունը լռեց, ԱԺ-ում տրանսգենդերը քարոզ արեց, իշխանությունը չդատապարտեց: Հիմա էլ գրքերի շնորհանդեսներ են կազմակերպում և թիրախավորում 3-ից 6 տարեկան երեխաներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քիչ է իրենք չեն դատապարտում, մեզ՝ դատապարտողներիս, անվանում են քաղաքական գեղցիներ: Ավելի լավ է մեղադրվել քաղաքական գեղցիության մեջ, քան ձեր նման լինել քաղաքական տրանսգենդերներ:

Հ. Գ
Չնայած Նիկոլն ասում էր իզմեր չունի, բայց աստեղ էլ է սուտ խոսել: Նա ունի իզմեր: Նրա իզմերն են պոպուլիզմը և քաղաքական տրանսգենդերիզմը:

Էդուարդ Շարմազանով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով