Վերադարձ անցյալին շատ լավ էլ կա.yerevan.today

Մեկ տարի առաջ փողոցային պայքարի միջոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը այդ անցած մեկ տարվա ընթացքում գրեթե ամեն երկրորդ, երրորդ հրապարակային ելույթում շեշտում է՝ վերադարձ անցյալին չի լինելու, վերադարձ նախկին վիճակին չի լինելու: Ժամանակ առ ժամանակ նրան ձայնակցում են նաև այլ քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ: Ու ոչ անպայման իր թիմից կամ իր հետ քայլածներից:

Հիմնականը այն միտքն է, թե նախկինին վերադարձ չկա: Դրա անթաքույց կամ գրեթե չքողարկված ակնարկը նա է, թե ինչ-ինչ մութ ուժեր (ՀՀԿ-ն, մասոնները, հանցավոր ռեժիմը, հակահեղափոխական կլիկան) ուզում են մեր երկիրն ու ժողովրդին նորից տանել անցյալ տարիներ, կոռուպցիայի ու սարսափելի այլ ախտերի նախկին ճահիճի մեջ ներքաշել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դա ասվում է այն կոնտեքստով, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հեղափոխական, սիրավառ հայ ժողովուրդը համերաշխորեն «քացու տակ» առնելով «սրիկա հակահեղափոխականներին», կուռ շարքերով քայլելու է դեպի պայծառ ու լուսաշող ապագա, դեպի սորոսական «նոր Հայաստան», որտեղ գուցե հացը թանկ է, բանանն ու գազարն էլ, բայց բոլորը ունեն մի-մի «կասյակ» օրինականացված մարիխուաննա ու երջանիկ են, ժպտում են, ապրում են «կոմմունայներում», ընդհանուր ընտանիքներով՝ անսեռ կամ նույնասեռ, անկարևոր է:

Իրականության մեջ, անընդհատ այդ շեշտադրումը, որ անում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե վերադարձ անցյալին չկա, բովանդակազուրկ արտահայտություն է, նախատեսված նրա սոցցանցային ֆեյքերի ու «ֆան կլուբի» մասսայի համար:

Երբեք էլ վերադարձ անցյալին չի լինում: Եթե նույնիսկ որևէ տապալված իշխանություն ռեստավրացիա է լինում, այսինքն, վերականգնում է իր իշխանությունը կամ նորից է գալիս իշխանության, միևնույն է՝ կյանքն ապացուցում է, որ դա «վերադարձ անցյալին» չէ: Դա արդեն բոլորովին նոր իրավիճակ է, նոր իրողությունների պայմաններում, եթե նույնիսկ տարիների դադարից հետո իշխանության է գալիս ասենք թե մի 5 տարի առաջ ղեկավար եղած որևէ մեկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դա հասկանում և գիտակցում է համաշխարհային պատմությանն ու նման օրինակներին ծանոթ, բուհական դասընթացի մակարդակով քաղաքագիտության կամ գոնե փիլիսոփայության կուրս անցած ցանկացած անձնավորություն:

Մեր երկրի իրողությունների պայմաններում կան նաև ուրիշ հանգամանքներ: Երբ Նիկոլ Փաշինյանը անընդհատ ընդգծում է, թե չկա վերադարձ, չկա վերադարձ, նա դա ուզում է ներշնչել հանրությանը և իր կողմնակիցներին, բայց այս դեպքում արդեն այն քողարկված նպատակով, որ հանկարծ ուշադրություն դարձնող չլինի, թե ինչպես է կոնկրետ վերադարձ կատարվել անցյալին, կոնկրետ բարքերի, հասարակական-քաղաքական մթնոլորտի ու միջավայրի առումներով:

Հայաստանի ներքին քաղաքական ու հասարակական մթնոլորտը այսքան մաղձոտ, չարակամ ու մեկը մյուսի հասցեին թույն ու թարախ շնչելու առումներով հագեցած է եղել միայն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու իր գլխավորած ՀՀՇ-ի իշխանության ժամանակաշրջանում:

Քաղաքական ցանկացած հակառակորդի, ընդդիմության նույնիսկ փոքր դրսևորման նկատմամբ այսքան թշնամական, չար ու հայհոյախոս վերաբերմունք ունեցել են միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր «բէ-տէ-էռ»-ները:

Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա զինակիցների իշխանության ղեկին գտնվելու շրջանում է, որ անընդհատ խոսվել է ինչ-որ դավադիրների, դավադրական ծրագրերի, սաբոտաժների, դավաճանների մասին, իսկ պաշտոնական դիրքորոշումները ներկայացվել են որպես անվիճարկելի մի բան, չնայած, որ այդ մոտեցումները հաճախ մինչև վերջ կշռադատված էլ չէին, այլ ավելի շուտ փորձարկումներ էին:

Սակայն սա «պատմական էքսկուրս» չէ ոչ վաղ անցյալ, ասենք՝ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներ: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանը այդ «էքսկուրսիան» կյանքի է կոչում ռեալ ժամանակում և մեր օրերում:

Դա էլ չի կարելի համարել «վերադարձ անցյալին», ամբողջական ու լիարժեք ընդգրկմամբ: Բայց այն, ինչ կատարվում է հիմա, մեր քաղաքական կյանքում ու հասարակական միջավայրում, այն ատելությունն ու բաժանարար նոր գծերը, հասարակությանն ու քաղաքական ուժերին սև-սպիտակ, հեղափոխական-հակահեղափոխական, ժողովուրդ-ոչ ժողովուրդի տեսակավորելը, որ կատարում են Նիկոլ Փաշինյանն ու իր պաշտոնական ու ոչ պաշտոնական ներկայացուցիչները, իրականության մեջ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պայքարի զինանոցից են ու պետք է որ լավ ծանոթ լինեն փորձառություն ունեցող քաղաքական ֆիգուրներին:

Զարմանալին նա է, որ այդ փորձառուներն էլ չեն խոսում: Կամ չեն նկատել, կամ էլ ուղղակի վախենում են դա խոստովանել բարձրաձայն: Վերջիվերջո, ամեն մեկը չէ, որ կարող է դիմանալ իշխանության ֆեյքեն-պրոպագանդեն գրուպենֆյուրերների՝ անձնական վիրավորանքներով արտահայտվող հարձակումներին:

Տիգրան Վարդանյան.yerevan.today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով