«Վարչապետը  բաներ է ասում, որ չի համապատասխանում իրականությանը».Արթուր Հայրապետյան

Լրագրող,հրապարակախոս  Արթուր Հայրապետյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է

Վարչապետը  բաներ է ասում, որ չի համապատասխանում իրականությանը.. կամ վարչապետը անտեղյակ է, թե պետական համակարգում, աշխատանքի անցած կամ նախորդներից մնացած աշխատողները, ինչ պայմաններում են աշխատում, ինչպես են մարդկանց վերաբերվել իր իշխանության օրոք՝ անմարդկանին վերաբերմունք ցուցաբերելով աշխատողների նկատմամբ, ու առանց հիմնավոր պատճառների քանի մարդու են ազատել աշխատանքից, ապա այսօր չէր խոսի այն մասին, որ աշխատողների իրավունքները պաշտպանված ՀՀ-ում..

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
 Աշխատողների իրավունքների պաշտպանություն՞ լավ էլի..
Աշխատողների իրավունքները մեր երկրում ոտնահարված են.. ինչի մասին է խոսքը, երբ աշխատողին վերադասը կանչում է իր սենյակ ու առանց բացատրություն տալու ասում՝ դիմում գրի դուրս արի.. նմանօրինակ դեպքեր շատ կան ու հենց այս իշխանության օրոք.. ուղղակի մարդկանց վախը դեռ մնացել է նախորդներից՝ ժառանգություն ստացած, ձայն են տալիս լրագրողներին ու վախենում, որ անուն չտան: Ես այդ մարդկանց մեկ հասկանում եմ, մեկ չեմ հասկանում, բայց վերջին դեպքը, երբ մեկը դիմել էր խմբագրություն ասաց՝ եթե ձայն հանեմ, ամուսնուս էլ գործից կազատեն, գոնե ամուսինս աշխատում է.. իսկ կնոջը որակել էին նախորդ իշխանության ժամանակ աշխատող ձեռք, ու առանց պատճառի ազատել աշխատանքից, ասելով՝ մենք մեր թիմի հետ ենք աշխատում.. էլ չեմ ասում, որ այսօր էլ կա՝ ծանոթ, ընկեր, թիմ-թիմ աշխատելու, աշխատանքի տեղավորելու լիքը դեպքեր.. 
Ես անուններ չեմ տալիս, որովհետեւ այդ մարդկանց կողմից թույլտվություն չունեմ.. բայց այնպես չի էլի, որ ամեն ինչ օրենքի շրաջանակներում՝ բարեհաջող է անցնում..
Այնպես որ աշխատողի իրավունք ասվածը չափազանցված է մեր երկրում..

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով