Վահրամ Փափազյան փողոցից դեպի հրազդանի կիրճ իջնող ճանապարհի սկզբին, մարդկանց «ողջունում է» աղբամանախումբը

Փափազյան փողոցի աղբը չեն հավաքում, իսկ բերված սևահողի համար՝ տուգանում .

Վահրամ Փափազյան փողոցից  դեպի հրազդանի կիրճ իջնող ճանապարհի սկզբին, մարդկանց «ողջունում է» աղբամանախումբը: Մի քանի օր չհավաքված աղբն այստեղ հոտում է և տարածում գարշահոտություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս տեղից ընդամենը 200 մետր հեռավորության վրա է գտնվում Արամ Մարգարյանի և նրա ընկերների համառ ջանքերի և անձնական ներդրումների գնով պատրաստված մատուռը: «Մատուռը և հարակից տարածքը ամբողջովին բարեկարգել ենք մեր ջանքերով, առանց վարչական շրջանի ղեկավարության աջակցության:

Էլ կոտրված զուգարանակոնք, էլ շինարարական և կենցաղային աղբ, էլ թունավոր և վնասակար նյութեր, ինչ ասես այս տարածքներից հանել ենք և տարել ինքնուրույն: Ունենք նաև այդ ամենը վկայող տեսագրություններ, որ հարկ եղած դեպքում, կարող ենք ցույց տալ և ապավուցել», 4news.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց Արամ Մարգարյանը`ահազանգելով, որ այդ ամենից հետո էլ, անձնվիրաբար  իր ընկերների հետ շարունակում է բարենորգման աշխատանքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն բախվել է հերթական խնդրին` Արաբկիր վարչական շրջանի աշխատողները, «դանոսի» հիման վրա, հայտնաբերել են, մատուռի դիմացի տարածքում գտնվող ավտոկայանատեղիի տարածքը բարելավելու նպատակով, սևահող բերած բեռնատարի վարորդին և տուգանել` 30000 դրամով:

«Մենք չենք պատրաստում մուծել այդ տուգանքը, քանի որ այստեղ աղբ չկա, մենք տարածքը մեր ուժերով բարեկարգելու նպատակով, բերել ենք մի փոքր սևահող: Հենց համայնքապետարանն էլ թող մուծի իր սահմանած տուգանքը Մեզ չեն օգնում, դե թող գոնե չխանգարեն»:

4news.am-ի հարցին, թե չի՞ Փորձել արդյոք Արամ Մարգարյանը կապ հաստատել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարության հետ և խնդիրը հարթել բանակցելով, Արամը նշեց, որ նա եղել է Արաբկիրի թաղապետարանում, սակայն նրան այնտեղ չեն ընդունել, պատճառաբանելով, որ քաղաքացիների ընդունելության օր չէ:

Արամ Մարգարյանի հետ եղանք նաև մատուռից քիչ հեռու գտնվող Փափազյան փողոցի նրբանցքի և Մալխասյանց փողոցի խաչմերուկում, որտեղ գտնվում է Արամի և նրա ընկերների կողմից բարեկարգված ևս մեկ տարած:

Տեղադրված էին նստարաններ, խաչքարեր, ցայտաղբյուր, տնկված էին նոր ծառեր, որից քիչ հեռու, գտնվում էր ևս մեկ բուրավետ աղբակույտ…:

Ֆոտոլրագրող` Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով