Սպասվում է, որ դատարան կներկայանան Արցախի նախկին և ներկա նախագահները

Շարունակվում  է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը։

Դատարանի շենքի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և քաղաքացիներ, ովքեր պահանջում են պատասխանատվության ենթարկել նրան։ Սպասվում է, որ դատարան կներկայանան Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները դատարան էին ներկայացրել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով