«Սպայկա»-ն դժվարություններ ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյուղմթերքի մթերմամբ ու արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը դժվարություններ ունի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը: «Մենք փորձում ենք մեր բնականոն աշխատանքին վերադառնալ: Վերջին դեպքերի հետ կապված շատ ծանր ֆինանսական հարված ունեցանք: Ընկերությունը դժվարություններ ունի, քիչ-քիչ վերադառնում ենք բնականոն հունին»,- փոխանցեց Բաղդասարյանը:

Ապա հայտարարեց, որ ընկերությունը մթերումներ է իրականացնելու: Այժմ նախապատրաստական փուլում են գտնվում: «Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում նախապատրաստվենք, որովհետեւ հունիսի 10-ից հետո սկսելու է մթերումը: Մենք բոլոր տարբերակները փորձում ենք օգտագործել, որ այդ նախապատրաստական աշխատանքը արագ կատարվի: Այս պահին ամեն ինչ անում ենք, որ անցյալ տարվա ծավալները գերազանցենք»,- տեղեկացրեց փոխտնօրենը` նշելով, որ ընկերությունը ոտքի կանգնելու համար վարկային միջոցներ է ներգրավելու»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով