Սորոսականների վերջնական նպատակը մեր երկրի քաղաքացիների միջև բախումներ և քաղաքացիական պատերազմ հրահրելն է.Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» Հասարակական-քաղաքական շարժման  հիմնադիր  Նարեկ Մալյանը  հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ, «Սորոսի հիմնադրամ»-ը («Բաց հասարակությունների հիմնադրամ») մեր պետության ներսում իրականացնում է պետականաքանդ գործունեություն: Տարիներ շարունակ հիմնադրամը հավաքագրել և ֆինանսավորել է ապազգային ու հակապետական մտածողությամբ մարդկանց՝ ստեղծելով արտասահմանյան գործակալական ցանց:

Այս սինդիկատի փողերով և ջանքերով հերոսացրել են մարդասպաններին, ծանր հանցագործներին, հետևողականորեն վարկաբեկել պետության հիմնասյուները՝ իրավական, կրթական համակարգերը, ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, Հայ առաքելական եկեղեցին՝ նպատակ ունենալով քանդել մեր պետականության հիմքերը, ոչնչացնել արժեհամակարգային խարիսխները:

Ամբողջ աշխարհում Սորոսի սինդիկատի դեմ իրենց բացասական վերաբերմունքն են հայտնել խոշորագույն երկրների ղեկավարները և քաղաքական ուժերը: Հիմնադրամն իր պետականաքանդ գործունեության համար արգելված է մի շարք երկրներում՝ Հունգարիա, Իսրայել, Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս սինդիկատի գործունեությունն օրենսդրությամբ խիստ սահմանափակված է:

Սորոսականներն իրենց գործունեությունն այսօր կենտրոնացրել են Հայաստանի Հանրապետության ներսում՝ հանրության շրջանում ատելության և անվստահության տարածման և խորացման ուղղությամբ: Նրանց վերջնական նպատակը մեր երկրի քաղաքացիների միջև բախումներ և քաղաքացիական պատերազմ հրահրելն է:

«Սորոսի հիմնադրամ»-ը մեր երկրում իր ազդեցության տակ է պահում մի շարք ԶԼՄ-ներ՝ ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորելու միջոցով: Սորոսի սինդիկատից տարիներ շարունակ վճարված արտաքին ազդեցության գործակալներն այսօր Ազգային ժողովում պատկառելի ներկայացվածություն ունեն: Կառավարության կազմում նրանց քանակն ու աստիճանը սարսափելի է: Այդ բոլոր մարդիկ միայն մեկ տեր ունեն: Այդ տերը Ջորջ Սորոսն է, ում ներկայացուցչի՝ Լարիսա Մինասյանի տրված հրահանգներն անվերապահորեն և առանց քննարկման ի կատար են ածում:

ՀՀ որևէ քաղաքական ուժ կամ պաշտոնյա որևէ ազդեցություն չունի այդ մարդկանց որոշումների և գործունեության վրա: Արտաքին ազդեցության գործակալական ցանցը մոլախոտի նման պարուրում և ոչնչացնում է ցանկացած առողջ ծիլ: Իրավիճակն աղետալի է, հապաղումը՝ կործանարար: Հաշվի առնելով վտանգի լրջությունը՝ հայտնում ենք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը սկսում է ակցիաների շարք՝ միտված «Սորոսի հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի փակմանը:

Բոլոր այն մարդիկ, կառույցները, որոնք չեն ցանկանում հանձնել մեր երկիրն ազգակործան, պետականաքանդ հիմնադրամին և ունեն ցանկություն միանալու «ՎԵՏՕ»-ի թիմին, կարող են կապ հաստատել մեզ հետ: Տեղեկացնում ենք նաև, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ակցիաների, գործողությունների իրավական ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը»։

Կոնտակտային տվյալներ՝
Հասցե՝ Ղ.Փարպեցի 22, բն.3
Հեռ.՝ (+37411) 79-99-01
(+37494) 15-55-19

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

Ի՞նչպես չգնահատես Ռուսաստանի այս մարդասիրական քայլը.Վահան Բաբայան

23.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով