Սերժ Սարգսյանը չէր գնացել, որ վերադառնար. Մանրամասներ ՀՀԿ-ի «Մայիսի 28» -ից. «Հրապարակ»

«Սպիտակավորի եկեղեցի, Նժդեհի գերեզմանին այց՝ նշանային համակարգով վերադառնում ենք ակունքներին»,- ասաց ՀՀԿ-ականը՝ նկարագրելով մայիսի 28-ին Հանրապետականի օրը: Իսկ Սպիտակավոր եկեղեցին բավականին բարդ ճանապարհ ունի՝ եթե ոչ ոտքի, ապա գոնե «վիլիսի»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չնայած դրան, ըստ ՀՀԿ-ականի, «հեղափոխական» ուխտագնացությունը մարդաշատ է եղել. բոլոր կարկառուն ՀՀԿ-ականներն ու գործարարները, մարզերի կառույցները ներկա են եղել, սակայն շեշտը դրված է եղել երիտասարդ սերնդի վրա․ «վերելքին» մասնակցել են իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ին անդամագրված երիտասարդները։

Ուխտագնացությանը հաջորդել է տոնական ճաշկերույթ, թամադան եղել է Սերժ Սարգսյանը: Ասա՞ց, որ վերադառնում է՝ հետաքրքրվեցինք մենք։ «Նախ՝ ինքը չէր գնացել, որ վերադառնար, բայց մոտեցումը հիմնականում գաղափարական-վերհուշային էր` Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, ոնց որ բանակի քաղաքական քեֆ»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով