Սամվել Ալեքսանյանը «որդեգրել է» Իմ քայլի պատգամավորներին. Նրա հաշվին գնումներ են անում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին հաջողվել է լեզու գտնել ոչ միայն իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ: Նա չափազանց ուշադիր եւ հոգատար է այդ իշխանության միջին օղակի ներկայացուցիչների հանդեպ:

Ալեքսանյանը որդեգրել է «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության առավել երեւացող պատգամավորներին: Վերջիններս հնարավորություն ունեն երեկոյան ուշ ժամերին այցելել Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում գտնվող բրենդային հագուստի խանութ եւ ընտրել «Ջիլի», «Ջեյնա» եւ այլ հայտնի ընկերությունների արտադրանք: Բնականաբար, վճարումները կատարում է որդեգիր Ալեքսանյանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով