Պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը. Արայիկ Հարությունյանը առաջադրվեց Արցախի նախագահի թեկնածու.irakanum.am

Պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում:

Այս մասին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության եւ հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին եւս այդ հարցում լինել սկզբունքային: «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցելու Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անհրաժեշտության դեպքում դաշինքով մասնակցելով 2020 թվականին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին», – մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

Ըստ նրա՝ առավել քան երբեւէ անհրաժեշտ է լինել միասնական:

«Ունենալով արտաքին վտանգ՝ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են տարբեր գործոնների ազդեցությամբ փորձում ջլատել մեր ուժերը, պառակտելով ներքին միասնականությունը՝ փորձում վերջակետ դնել Ղարաբաղյան խնդրին: Մենք միայն միասնականությամբ կարող ենք պայքարել՝ համախմբվելով մեր ազգային գաղափարների շուրջ»,- նշել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանն իր ելույթում ասել է, որ Բերձորի տարածքային գրասենյակում կայացած կուսակցության կոնֆերանսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ կուսակցության առաջիկա համագումարում կառույցի նոր նախագահի, եւ ըստ այդմ` 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցը: Կոնֆերանսի անդամները միաձայն որոշել են թեկնածու առաջադրել «Ազատ հայրենիք» կուսակցության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով