«Պահանջում եմ Զարուհի Բաթոյանի հրաժարականը». Մարինա Խաչատրյան

Մարինա Խաչատրյանը ֆեյբսուքյան իր էջում գրել է.

«Խստորեն դատապարտում եմ Զարուհի Բաթոյանին Հայաստանում այլասերման քարոզի պաշտպանության և Սորոսի թիմի հետ սերտ առնչություն ունենալու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստում եմ, որ Զարուհի Բաթոյանը և նրան կցված սորոսական խմբավորումը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ ու ծրագրեր, այլ քարոզում են այլասերություն, սերմանում են վախ և ատելություն։

Պահանջում եմ Զարուհի Բաթոյանի հրաժարականը` հայկական ազգային արժեքների հանրային ոտնահարման, հայկական պետականության գոյության համար սպառնալիք հանդիսացող խմբավորումներին անթաքույց աջակցություն ցուցաբերելու և իրեն հրահանգված տեքստեր հրապարակելու համար»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք,որ  խոսքը վերաբերում է «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքի քննարկման տապալմանը: Շնորհանդեսին ներկաները պնդել են, որ գիրքը, որը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար՝ այլասերվածության քարոզչություն է պարունակում:

«Ամո՛թ, ամո՛թ» վանկարկելով՝ ակտիվիստները տապալեցին այլասերող գրքի քննարկումը.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով