Ուշագրավ դեպք՝ ՊԲ զորամասերից մեկում. սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել, հարուցվել է քրգործ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում:

Մասնավորապես իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել: Ավելին՝ իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրնե­րի առաջ են կանգնել, և որոշում է կայացվել դրանք չշահագործել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի Հանրապետության Քննչա­կան կոմիտեից հաստատեցին կատարվածի մասին մեր տեղեկությունները՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով