Որտեղի՞ց պատգամավոր Հայկ Սարգսյանին 150 հազար դոլար արժեցող մեքենա

Երեկ ԱԺ «Ինֆոքոմ» լրատվականը հրապարակել էր մի լուսանկար, որում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա էր վարում Երևանի փողոցներում։ Վերոնշյալ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է։

Պատգամավորը լրատվականի հետ զրույցում ասել էր, որ մեքենան իրենը չէ, այլ ՌԴ-ից Հայաստան ժամանած ընկերոջն է պատկանում․«Ինքը Ռուսաստանից էր եկել մեկ օրով, հիմա գնում ա»,- ասել էր պատգամավորը։

Politik.am-ի աղբյուրները, սակայն, այլ բան են ասում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավոր Հայկ Սարգսյանին մի քանի օր շարունակ տեսել են այդ մեքենայով և կարծել են, որ հենց իր մեքենան է։

Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների համար նման մեկնաբանությունները սովորական են դարձել։ Նրանց միլիոնների հասնող կարողությունը նվիրում են կամ քեռիները, կամ մորաքույրները, իսկ ահա թանկարժեք մեքենաների համար արդեն առավել օրիգինալ արդարացում կա՝ «խոպանից եկած ընկերոջն է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով