Ով է 18-ամյա աղջիկն, ով այսօր էսենցիա է խմել՝ սիրելիից բաժանվելու պատճառով

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ 18-ԱՄՅԱ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ԷՍԵՆՑԻԱ Է ԽՄԵԼ, ԵՐԲ ՆՐԱՆ ԼՔԵԼ Է ՍԻՐԵԼԻՆ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

18-ամյա Մոնիկան իսկական գեղեցկուհի է։ Վերջին կես տարին ապագա դիմահարդարն ինքնամոռաց սիրահարված է 20-ամյա Հրաչ Մարտիրոսյանին, ով առավել հայտնի է Չաչո մականվամբ։ Մոնիկայի մայրը մեզ պատմել է, որ զույգի հարաբերությունները միշտ բարդ են ընթացել, հաճախ վիճում էին, իրար չէին հասկանում։ Մոնիկան ծանր էր տանում սիրելի հետ վեճերը՝ դառնում էր ագրեսիվ, անընդհատ լաց էր լինում։
Վերջին վիճաբանությունից հետո Մոնիկան մինչև լույս խոսում էր հեռախոսով, Չաչոյին խնդրում էր չլքել իրեն։ Երկու օր առաջ տղան, հավանաբար, որոշել է վերջնականապես խզել Մոնիկայի հետ հարաբերությունները։ Աղջիկը ծայրահեղ քայլի է գնացել։ Բոլորից գաղտնի առավոտյան շուտ սուրճի բաժակով էսենցիա է խմել։ Հիմա նա «Մուրացան» ԲԿ-ում է։ Վիճակը ծանր է՝ կերակրափողի այրվածք, գաստրիտ, նյարդային խնդիրներ։ Մոնիկային տևական բուժում է սպասվում։ Իսկ Չաչոյի հեռախոսը լռում է։ Մոնիկան անգամ այս ծանր վիճակում մի կերպ շշնջում է՝ առանց Չաչոյի իմ կյանքն իմաստ չունի։

Armlink.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով