Ո՞ւմ կապրիզներն են թաքնված «ժողովրդի պահանջի» տակ

Ո՞ւմ կապրիզներն են թաքնված «ժողովրդի պահանջի» տակ

Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու կոչից հետո մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում նաև ԵԽԽՎ-ն, հանդես եկան հայտարարությամբ, որտեղ հիմնականում նշում էին, որ Փաշինյանի գործողությունները պետք է բխեն բացառապես ՀՀ Սահմանադրությունից։ Հիմա չքննարկենք այն, որ փաստացի այդ կերպ միջազգային կառույցներն ակնարկում էին Փաշինյանի՝ Սահմանադրություն խախտելու մասին, այլ փորձենք հասկանալ, թե ինչպիսի դեպքեր հաջորդեցին այդ հայտարարություններին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ վարչապետ Փաշինյանը միջազգային հարթակից եկող ազդակներից հետո հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների հետ: Հանդիպման ժամանակ Փաշինյանը, խոսելով տարբեր թեմաների շուրջ, բավականին ընդարձակ անդրադարձ կատարեց դատական համակարգի շուրջ տեղի ունեցող ցնցումներին։ Փաշինյանը հանդիպման ժամանակ նշել էր․ «Անընդհատ դատական որոշումները մեր հանրության շրջանում հուզումներ են առաջացնում, հանրությունը պարզապես չի վստահում մեր դատական համակարգին, և սա ճգնաժամի շարունակական աղբյուր կարող է դառնալ»:

Այլ կերպ ասած, միջազգային կառույցների կոշտ արձագանքներին Փաշինյանը փորձեց պատասխանել հավատարմագրված դեսպանների հետ հանդիպումով, որի ժամանակ մեսիջ հղեց, թե «ոչ դա ես չեմ, ես կապ չունեմ, ժողովուրդն է արգելափակել, ժողովրդի պահանջն է, ժողովուրդը Հայաստանում 2-րդ հեղափոխություն է ուզում» և այլն։ Եկեք տրամաբանենք․․․ Փաշինյանի հայտարարությունից հետո դատարանների արգելափակման «ինքնաբուխ ակցիային» մասնակցել է 1100 մարդ։ Այս թիվն, ի դեպ, հրապարակել էր իշխանության մտերիմ Դանիել Իոաննիսյանը։ Վերջերս էլ, երբ ի պաշտպանություն Փաշինյանի` Ազատության հրապարակում հանրահավաք էր, հավաքվածների թիվը չէր գերազանցում մի քանի տասնյակը։ Իսկ հիմա հարց․ ու՞մ նկատի ունի Փաշինյանը ժողովուրդ ասելով։ Ակնհայտ է, որ միջազգային կառույցների աչքերին Փաշինյանը փորձում է «թոզ փչել» ու դատական համակարգի նկատմամբ իրականացվող ցնցնումները ներկայացնել ժողողվրդի պահանջի լույսի ներքո։ Այնինչ, իրականում հակառակն է և մենք գործ ունենք, ոչ թե ժողովրդի պահանջի, այլ Նիկոլ Փաշինյանի և իր շրջապատի կապրիզների հետ։

Իրականում այստեղ ուրիշ կարևոր ու վտանգավոր նրբություն ևս կա։ Եթե Փաշինյանն իր համակիրներին ասում է ժողովուրդ, ապա պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի, եթե Փաշինյանից հետո եկողներն էլ իրենց կողմնակիցների պահանջը ներկայացնեն, որպես ժողովրդի պահանջ ու վարվեն այնպես, ինչպես այսօր Փաշինյանն է վարվում։ Կարծում ենք այս արատարվոր երևույթը պետք է կանգնեցնել հենց սկզբից, որովհետև հետագայում դա կարող է դառնալ անկայունության աղբյուր հայկական պետականության համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆեյսբուք`Global News Armenia

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով