Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ.Վահան Բաբայան

101 տարի առաջ մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության մեջ դարձավ շրջադարձային, երբ դարեր շարունակ պետականությունից զրկված, օտարի լծի տակ իր գոյությունը պահպանած ու ցեղասպանություն ապրած ժողովուրդը, այնուամենայնիվ, իր մեջ ուժ գտավ վերականգնելու պետականությունն ու անկախությունը։ Թեպետ այն երկար կյանք չունեցավ, բայց հարկ է շեշտել, որ այն հանդիսացավ անկախ ժողովրդավարական պետության առաջին հայկական մոդելը։

Այսօր ապրում ենք Հայաստանի Երրորդ Հանրապետությունում, և մենք բոլորս պարտավոր ենք դասեր քաղել անցյալի սխալներից, թույլ չտալ ազգի պառակտումն ու կործանարար առճակատումը միմյանց դեմ օտարամոլության, ինչ-ինչ ապազգային արժեքների կամ ոմանց անձնական շահերի պատճառով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ, մաղթում եմ, որ այսուհետ միասնականության անհրաժեշտության գիտակցումն ու երկրի հզորացումը սոցիալ-տնտեսական, գիտական-մշակութային, ռազմական և այլ ոլորտներում լինեն առաջնահերթ, որոնք կդառնան Հայաստանի Հանրապետության հզորացման ու զարգացման հիմնասյունը։

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով