Նոր մանրամասներ Նոր Սուլթանից.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է

Մենք տեղեկացրել էինք քիչ առաջ, որ ԵԱՏՄ նիստն անախորժ ընթացք է ստացել եւ հայկական պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժամանակից շուտ լքել է Ղազախստանի մայրաքաղաքը եւ վերադառնում է Հայաստան։ Մեզ ասել էին, որ պատճառն այն է, որ Ռուսաստանի նախագահը չի ընդունել Փաշինյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քիչ առաջ նոր մանրամասներ մեզ հայտնի դարձան։ Պարզվում է, լիագումար նիստի ժամանակ, որին հրավիրված էին ոչ միայն ԵԱՏՄ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Բելառուսի, այլեւ որպես պատվավոր հյուր հրավիրված է եղել Տաջիկստանի նախագահը, եւ որպես դիտորդ պետության ղեկավար՝ Մոլդովայի նախագահը։

Մեզ պատմեցին, որ Մոլդովայի եւ Տաջիկստանի նախագահներին պատվավոր տեղ են հատկացրել, իսկ Նիկոլ Փաշինյանին նախորդ անգամվա նման մի անկյունում եւ ԵԱՏՄ երկրի ղեկավարին ոչ պատշաճ տեղ, ինչից ՀՀ վարչապետը վիրավորվել է եւ փորձել է նիստի կեսից դուրս գալ։ Պուտինը հորդորել է չանել նման բան։ Մեր աղբյուրի ասելով, սա հայաստանյան արարողակարգի աշխատակիցների մեղքն է, որ նախապես չեն ճշտել ՀՀ պատվիրակության  ղեկավարի նստելու տեղը եւ մնացած մանրուքները։

Բայց ակնհայտ է, որ Ղազախստանի իշխանությունները հատուկ վերաբերմունք են դրսեւորում Հայաստանի վարչապետի հանդեպ, նախօրեին բոլոր անդամ երկրների ղեկավարներին հուշամեդալներ տվեցին, բացի Նիկոլ Փաշինյանից, այսօր էլ նստելու տեղի սկանդալը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով