«Նյարդայնացնում է հայ ժողովրդին մոլորության մեջ գցելու, կներեք՝ «էշի տեղ» դնելու, այս իշխանությունների մանկամիտ գործելաոճը».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պուտին-Փաշինայն չկայացած հանդիպման մասին

Չեմ պատրաստվում չարախնդալ Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև այդպես էլ չկայացած հանդիպման առիթով: Վերջիվերջո, մեր ռազմավարական գործընկեր պետության հետ օրեցօր կուտակվող և երևացող խնդիրները անհանգստացնում են նաև ինձ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն նյարդայնացնում է հայ ժողովրդին մոլորության մեջ գցելու, կներեք՝ «էշի տեղ» դնելու, այս իշխանությունների մանկամիտ գործելաոճը:

Հիշեցնեմ իրենց, որ դեռևս մայիսի 17-ին, ռուս լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, թե մինչեւ հունիսի վերջ պատրաստվում է երկու անգամ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, առաջին անգամ` Ղազախստանում մայիսի 29–ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ, իսկ դրանից հետո մտադիր է մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ միջազգային տնտեսական համաժողով կանցկացվի, և հույս ունի, որ այնտեղ կրկին կհանդիպի Ռուսաստանի առաջնորդին։

Իսկ Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մայիսի 29-ին Նորսուլթանում նախատեսված են Փաշինյան-Պուտին երկկողմ բանակցություններ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հա ասել եմ, էլի կրկնում եմ. տղերք, խոսելուց առաջ մշտապես հիշեք, որ «գյուղից մարդ կա»»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով