Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ թիմը դարձրեց հանցագործ.Հրանտ Մելիք-Շահնազարյան

«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տղամարդկությունը չի բավականացնում խոստովանել, որ դատարանների դիմաց կանգնած՝ իրենք էլ են մասնակցում դատական իշխանության դեմ կազմակերպված հարձակմանը։ Ասում են՝ իբրև եկել են իրենց ընտրողների հետ հանդիպման։ Վախենում են խոստովանեն իրենց մասնակցությունը, որովհետև լավ գիտեն, որ այն ինչ անում են չափազանց ծանր հանցագործություն է, որը քրեական օրենսգրքում կոչվում է սահմանադրական կարգի տապալում և դատապարտվում է շատ տարիների ազատազրկմամբ։

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ թիմը դարձրեց հանցագործ։ Հուսադրում է միայն այն, որ դատական համակարգի դեմ հայտարարված պատերազմը մերժվեց հասարակության կողմից։ Հանրապետության դատարանների դեմ այս պահին հավաքված ժողովուրդ չկա։ Այնտեղ միայն Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներն ու նրանց փոքրաթիվ հետևորդներն են։ Եվ ուրեմն իբրև թե «ընտրողների հետ հանդիպման» եկած պատգամավորները, մարզպետներն ու այլ պաշտոնյաները զրկվել են ժողովրդի ետևում թաքնվելու հնարավորությունից։ Բոլորը պատժվելու են, բոլորը դատվելու են։ Հերթով, կարգով…»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից :

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով