«Նիկոլ Փաշինյանի օրոք. 1 տարում այստեղ մենք ունեցանք միայն կորուստներ» .Կարեն Վարդանյան

ՀՀ-ՌԴ և ՀՀ-ԵԱՏՄ, ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին Նիկոլ Փաշինյանի օրոք. 1 տարում այստեղ մենք ունեցանք միայն կորուստներ, կորցրեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, զգալիորեն փոխվեց Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, քանի որ իշխանական թիմում բարձր տեղեր են զբաղեցնում անձինք, ովքեր մեկ անգամ չէ, որ հանդես են եկել հակառուսական կոշտ հայտարարություններով: Այդ վերաբերմունքի փոփոխությունը նկատելի է գրեթե բոլոր գործողություններում:

Եվ վերջապես, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները Ղազախստանում պարգևատրվել են ԵԱՏՄ 5-ամյակի կապակցությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ոչ: Բայց չէ՞ որ Հայաստանն էլ ԵԱՏՄ անդամ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչո՞վ է պայմանավորված այս խտրական վերաբերմունքը: Կարծում եմ, հասկանալի է, որ մեր իշխանությունները գործընկերների կողմից ընդունված չեն և իշխանությունների արտաքին քաղաքականությունը ձախողված է:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ` Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով