Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա

Երեկ՝ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա։ Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է TV 5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։

«Մի քանի օր առաջ ժեխը հարձակվեց թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա: Իշխանությունը լռեց, խորը լռեց, կարծես ոչինչ չէր եղել և եթե չլինեին լրատվամիջոցները, ո՞վ էր իմանալու, որ մի խումբ բ*զեր հարձակվել են թոռնիկների հետ զբոսնող պապիկի վրա միայն նրա համար, որ նա քաղաքական ուժի ներկայացուցիչ է և արցախյան պատերազմի մասնակից: Երեկ, արդեն պատասխան պետք է տային լրագրողական համայնքի ներկայացուցիչները: Երեկ, հաթաթա տվեցին Արցախի Նախագահին, թե գլուխդ քարերով կցխենք, հարձակվեցին 5-րդ ալիքի լրագրողի վրա, իսկ ավելի ուշ դանակահարել են Para TV-ի աշխատակցին: Եթե Հրանտի դեպքում իշխանությունը լռեց ամենաբարձր մակարդակով, այս դեպքում ընտրել են ջայլամային քաղաքականությունը, թե բա՝ մենք դրանց չենք ճանաչում:

Բայց արդյո՞ք այդ վիճակը արդարացնում է արյան կաթիլները, որ հավակնում է գետ դառնալու»,– գրել է Հարություն Հարությունյանը։

news.am

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով