Նա մի երկչոտ, վախկոտ, փուչ, բայց և գլուխգովան ու մեծամիտ աղքատ գյուղացի էր.Արեգնազ Մանուկյան

Նա մի երկչոտ, վախկոտ, փուչ, բայց և գլուխգովան ու մեծամիտ աղքատ գյուղացի էր։ Համագյուղացիները նրա ստերի վրա ծիծաղում էին ու ծաղրում նրան։

Օրերից մի օր որոշեց գլխում հաղթահարել գեղջկությունը ու գնաց քաղաք՝ ապացուցելու, որ տգետն ու բռին էլ կարող են հաջողության հասնել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ճանապարհին հանդիպող միամիտ մարդիկ հավատում էին սրա ստերին ու պատրանքներ հորինում, թե սա վիշապ խեղդող, հսկա ջարդող ու դուխով մի հզոր դեմք է։

Սա իր ճղճիմ ստերի ու միամիտների պատրանքների արդյունքում, նաև պատահական հանգամանքների բերումով իր իսկ համար անսպասելի կերպով դարձավ թագավոր։

Ու սկսվեց անմիտ հրամանների շարքը.
Այսուհետ թող արևը ցերեկով դուրս գա, գիշերն էլ մայր մտնի։ Սարերը դաշտերից բարձր լինեն։ Գետերն էլ երկու ափ ունենան՝ աջ ու ջախ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու կուրացած ամբոխը վանկարկում էր՝ էս աշխարհքում, մարդկանց շարքում ո՞վ կա քեզ պես, քեզ հավասար, ո՛վ քաջ Նազար։

Եվ գիտակից հանրությունից է կախված՝ «Քաջ Նազար» հեքիաթը որ ավարտը կունենա՝ մինչև վերջ քեֆ կանի ու կծիծաղի՞ մարդկանց վրա, թե՞ քոթակվելուց պոչը քաշած հետ կփախչի իր խարխուլ հյուղակն ու հանգիստ կնստի տեղը։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով