Մոսկվայից զգուշացնում են՝ Փաշինյանին քիչ ժամանակ է մնացել

Hayeli.am-ը գրում է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխության նոր փուլ սկսելու մասին հայտարարությունը հարց է առաջացնում. ի՞նչ է, այնուամենայնիվ, կատարվում այդ երկրում: Որտե՞ղ և ե՞րբ է երկրի առաջնորդը դիմում ժողովրդին՝ կոչ անելով ամբողջ հանրապետությունում շրջափակել դատարանները, գրել ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթն իր խմբագրականում:

Միանգամայն ոչ բռնի կերպով իշխանափոխության հասած Փաշինյանից ժողովուրդը, որը նրա խոսքով հենց իրականացրել է հեղափոխությունը, առայժմ հաշվետվություն չի պահանջում նրանից, ըստ aravot.am-ի՝ նշում է հոդվածագիրը: Նոր իշխանությունների ձեռքբերումների մասին հարցին Հայաստանի յուրաքանչյուր շրջանակում կպատասխանեն, որ դեռ վաղ է հարցնել և ազնիվ չէ. Նիկոլը դեռ մեկ տարի է՝ ինչ իշխանության է, իսկ եթե հաշվենք խորհրդարանի և կառավարության ձևավորումից՝ ապա ընդամենը մի քանի ամիս: Որպես դրական օրինակ՝ կնշեն կոռուպցիայի դեմ պայքարը, կենսաթոշակների բարձրացումը, համընդհանուր հասանելի բժշկական ծրագրերի ներդրումը, որոշ հարկերի իջեցումը, բիզնեսի պայմանների պարզեցումը, հասարակության հաղորդակցությունն իշխանության հետ: Քիչ չէ: Բայց մարդիկ ավելին են ուզում, և նրանք դա չեն թաքցնում:

Նոր իշխանությունների մոտ, բնական է, ամեն ինչ չէ, որ ստացվում է, շարունակում է թերթը: Դրա վրա ազդում է փորձի պակասը: Պաշտոնանկ հայ դիվանագետներից մեկը մասնավոր զրույցում փաստել է, որ անփորձությունը հանգեցրել է նրան, որ այցերը Գերմանիա և Ֆրանսիա, որտեղ Փաշինյանին ընդունեցին մեծ ջերմությամբ, գրեթե անարդյունք անցան: Չնայած որ կարելի էր ստանալ ամուր աջակցություն Հայաստանը խեղդող տնտեսական խնդիրների լուծման հարցում: Հատկապես, որ հենց ԵՄ առաջնորդները Փաշինյանին և հեղափոխությունը ընկալում են իրական լույսի տակ:
Այս առումով Հայաստանի վարչապետը դարձել է իր իսկ ստանձնած հեղափոխության զոհը: Մոսկվայում որոշները դեռ համոզված են, որ Հայաստանում իշխանափոխությունը չէր կարող տեղի ունենալ առանց դրսի աջակցության. քանի որ իրենք դրանում ներքաշված չեն, ուրեմն պետք է որ Վաշինգտոնը լինի: Օվկիանոսի այն կողմում դատողություններ են անում նույն տրամաբանությամբ, միայն հակառակը. քանի որ մենք չենք, նշանակում է Ռուսաստանն է: Համապատասխան վերաբերմունքով Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ: Փաշինյանը կարող է 100 անգամ ասել, որ ինքն առաջին հերթին «պրոհայկական» քաղաքական գործիչ է, եթե ժամանակակից պայմաններում առանց այդ «պրո»-երի չի լինում, բայց թե երբ նրան կլսեն՝ դժվար է ասել: Չնայած այցը Չինաստան, որտեղ կնքվեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում վերելակների արտադրության գործարանի շինարարության մասին, մեծ լավատեսության առիթ է տալիս:

Ներքին բարդություններն առաջին հերթին արդյունք են քաղաքական մրցակցության: Ընդդիմություն անցած և իր ձեռքում լուրջ ռեսուրսներ (այդ թվում մամուլ) ունեցող Հանրապետական կուսակցությունը դաշնակիցների հետ չի թաքցնում ռևանշիստական տրամադրությունները: Այդ ճամբարին սկսել են հարել այն ուժերը, որոնք պաշտպանել են հեղափոխությունը, բայց կարծում են, որ համապատասխան կերպով չեն գնահատվել: Փաշինյանի հակառակորդները գնալով շատանում են, և նրանց թիվը դեռ կշատանա՝ անկախ կառավարության և դատական համակարգի միջև սկսված վեճի արդյունքներից:
Մարտահրավերներում կենտրոնական դեր է կատարում ղարաբաղյան խնդիրը: Խոսքը ոչ թե հայ-ադրբեջանական կարգավորման մասին է, տվյալ հարցում հայ հանրությունը միասնական է, այլ Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերությունների: Վերջինս զգուշությամբ էր վերաբերում հեղափոխությանը, որով վերջ տրվեց Հայաստանում ղարաբաղյան կլանի իշխանությանը: Դրան հաջորդած պատմությունը՝ երկրորդ նախագահ Քոչարյանի հետ կապված, ավելի խորացրեց իրավիճակը: Փաշինյանը, որը կարողացավ, ընդհանուր առմամբ հարթել հարաբերությունները Ստեփանակերտի հետ, կթեթևանա միայն այն դեպքում, եթե Ղարաբաղի նախագահի ընտրություններում, որոնք սարերի հետևում չեն, հաղթի այնպիսի քաղաքական գործիչ, որն ըմբռնումով էր վերաբերում հեղափոխությանը և Երևանում ուժերի փոփոխությանը:

Ընդ որում, խոսել այն մասին, որ Ստեփանակերտը կարող է երես շրջել Երևանից, հարկ չի լինի: Գոնե միայն նրա համար, որ շրջվելու տեղ չկա: Տեղի «ծայրահեղականների» տեսական նախագիծը՝ չճանաչված հանրապետությունը դեպի Ռուսաստանը քաշելու ուղղությամբ, կարծես թե մոռացվել է: Պատճառներից մեկը ռուս քաղաքական գործիչների ոչ մեծ ուշադրությունն է Ղարաբաղի նկատմամբ: Եվ այնտեղ չեն թաքցնում վրդովմունքը. հասկանալի է, որ ռուսները հաշվի են նստում Բաքվի հետ, բայց չէ՞ որ ամերիկացի սենատորներն ու կոնգրեսականները, եվրոպացի պատգմավորները և քաղաքական գործիչները, այնուամենայնիվ, հաճախակի հյուր են Ղարաբաղում, ինչը չի կարելի ասել ռուսների մասին: Հնարավոր է, Փաշինյանի թշնամիները կփորձեն նրա վզին փաթաթել իրավիճակի այդպիսի վատթարացում՝ պատահաբար «մոռանալով», որ նա արդեն մեկ տարի է իշխանության է, իսկ ռուս, օրինակ, պատգամավորները, վերջին անգամ Արցախում եղել են մի քանի տարի առաջ:

Հոդվածի մեխը հետևյալն է՝ «Փաշինյանը դեռ ժամանակ ունի, բայց նա կարող է հայտնվել ցայտնոտի մեջ և ձախողել իրավիճակը, եթե արդեն չսկսի ներկայացնել իր քաղաքական կուրսի հաջողության շոշափելի ապացույցներ»:

Նմանօրինակ հոդվածների շարքը չի կարելի բացառել ապագայում եւս: Մանավանդ Ռուսաստանը՝ Հայաստանյան իրադարձություններով առանձնապես հիացած չէ, այս առումով, Մոսկվան էլ հերթին Փաշինյանի իշխանությունը պահում է մեծ ուշադրության ներքո:

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

«Համոզված եմ, որ սա անձնական հաշվերհարդարի մի մասն է».Նարե Գրիգորյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով