Մի՞թե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով և երթևեկությունը կաթվածահար անելով

ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ վարչապետ նիկոլ Փաշինյանի՝ այգու բացմանը հեծանվով գնալուն:

«Հեծանիվ վարելու ամբողջ հմայքը ազատությունն է: Իսկապես այդ այդպես է։ Մի՞թե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով և երթևեկությունը կաթվածահար անելով: Միայն մեկը կարող է բացատրել դրա «հմայք»… Եվ այդ մեկը ես չեմ, այլ այն մարդն է, ով խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարությունից: Հետաքրքիր է, եթե ես ինձ նման բան թույլ տայի (մեքենաներով արգելափակեի մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցը և հետևիցս մի քանի ավտոմեքենա ուղեկցեին, և աշխատանքի շտապող մարդիկ ուշանային աշխատանքից իմ «վառ» երևակայության պատճառով), ինձ հետ ո՞նց կվարվեր պետությունը՝ կփռեր ասֆալտին, եթե ոչ՝ ծեփեր պատերին… Ուրիշ էլ ո՞վ կարող էր Հայաստանում իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ. դե, իհարկե, միայն մեկը՝ «նոր Հայաստանի» վերին մեծություն վարչապետը… Ուզում եմ ասել, պարոն վարչապետ, լրջանալու և տնտեսական հեղափոխությունը սկսելու ժամանակն է… Ուշանում ենք…»:

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով