Մեր երկրում հեղափոխական ստանդարտ իրավիճակ է ստեղծվել.Անդրանիկ Թևանյան

Երկու ոտքը լավ է, իսկ չորս ոտքը՝ ավելի՛ լավ
______________

Մեր երկրում հեղափոխական ստանդարտ իրավիճակ է ստեղծվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հենց որ մի դրական բան է լինում, որի հետ իրենք իրականում կապ չունեն և շատ դեպքերում նույնիսկ այդ դրականը տեղի է ունենում ի հեճուկս իրենց, քարոզչամեքենան ներկայացնում է այն որպես ղեկավարության ճիշտ քայլերի արդյունք:

Իսկ հենց որ բացասական արդյունք է լինում ու այդ բացասականն առավելապես իրենց մեղքով է լինում, քարոզչամեքենան ներկայացնում է այն որպես հակահեղափոխականների ու սաբոտաժնիկների քայլերի արդյունք:

Մի խոսքով, չորքոտանիների համար նախատեսված քարոզ է իրականացվում: Ուզում են այնուամենայնիվ համոզել, որ չորս ոտքն ավելի լավ է, քան երկուսը: Գիտակից զանգվածը դիմադրում է, իսկ անգիտակիցները հիացական բացականչություններով են հանդես գալիս: Վերջիններս քանակային նվազման միտում ունեն, ինչն էլ հերթական ագրեսիվության նոպայի պատճառ է դարձել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Քաղաքագետ`Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով