«Մենք տեսնում ենք, թե ինչպես են հերոս կոչվածները ցած գլորվում՝ իրենց արժանի տեղը զբաղեցնելով տականքների ու սրիկաների կողքին». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս  Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տարիներ առաջ մի առիթով գրել էի, որ հերոսներն ու սրբերը ինչ-որ մի օր փորձանք ենք դառնալու այս պետության գլխին։ Ահա և մոտեցել է այդքան սպասելի պահը ու մենք ականատեսն ենք այն իրողության, թե ինչպես են հերոսներն ու սրբերը քաղցկեղի պես ծանրացել ջահել ու սիրուն Հայաստանի խղճին՝ արգելակելով գաղափարական հասունության ու զարգացման ամեն մի փորձ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք տեսնում ենք, թե ինչպես են հերոս կոչվածները ցած գլորվում՝ իրենց արժանի տեղը զբաղեցնելով տականքների ու սրիկաների կողքին։

Մենք տեսնում ենք, թե ինչպես են ազգային շահերի պատրվակով շարժվում ազգային դավաճանության ճանապարհով։

Մենք ամեն ինչ տեսնում ենք, բայց նորից առողջ միզող հորթի դեմքի արտահայտությամբ չտեսնելու տալիս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամենայն հավանականությամբ խոսքերն այս խեղաթյուրվելու են՝ ստանալով հետևյալ բովանդակությունը․ «Կարպիս Փաշոյանը նորից անարգում է հերոսների հիշատակը»։

Կանխելով հավանական այդ կեղծիքը՝ միանգամից արձանագրեմ, որ գրառումը կոնկրետ հասցեատերեր ու թիրախներ ունի։ Խոսքը ամենևին էլ չի վերաբերվում պատերազմի բոլոր մասնակիցներին։

Ընդհակառակը՝ հավերժ փառք բոլոր այն զինվորներին ու հրամանատարներին, որոնք պարկեշտություն ու լայնախոհություն դրսևորեցին, որոնք իրենց հերոսությունը կոպեկներով չվաճառեցին, որոնք իրենց կամավոր անձնուրացությունը պետությունից ու ժողովրդից ավելի բարձր չդասեցին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով