Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, հիվանդ է, ունի անչափահաս երեխա. պաշտպանի միջնորդությունը

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր դատարանում միջնորդեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով՝ որպես գրավի չափ առաջարկելով 10 մլն դրամը։ Բաղդասարյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը։

«Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք հիվանդություններով, նա Արցախի հերոս է, ունի երեխաներ, որոնցից մեկն անչափահաս»,–ասաց պաշտպանը՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանը պետք է օգտվի իր՝ լսելի լինելու իրավունքից և իր խափանման միջոցի հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնի դռնբաց դատական նիստում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Գրիգորյանը ներկայումս գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում և վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել այսօրվա դատական նիստին։ Փոխարենը նիստին մասնակցում է Գրիգորյանի կինը, այս գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը։

Գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը սակայն կարծում է, որ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը հիմնավոր է։

Ըստ դատախազի՝ կալանավորման պարագայում է հնարավոր  այս գործով ճիշտ և օբյեկտիվ քննություն իրականացնել, իսկ գրավն ըստ նրա՝ չի կարող պատշաճ երաշխիք հանդիսանալ  Գրիգորյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվումէ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։

24News

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով