Ձայնագրություն․ Փաշինյանը բացել է չաշխատող և աշխատակիցներ չունեցող գործարան.politik.am

Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր քաղաքում մասնակցեց «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների գործարանի բացմանը։

Կառավարության լրատվական ծառայությունից այդ օրը տարածվեց հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր․««Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշել են, որ մինչ այժմ իրական ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն ԱՄՆ դոլարը։ Գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչև 1000 բալոնի։ Ծրագրի ավարտին աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։ Նախատեսվում է առաջին արտադրանքն սկզբնական շրջանում փոքր քանակությամբ սպառել Հայաստանում, իսկ մնացածը՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Ղազախստանում, Սաուդյան Արաբիայում և այլ երկրներում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գործարանի մասին Վանաձորում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ ևս խոսել է վարչապետ Փաշինյանը․«Էսօր ինձ ասեցին,  որ դեկտեմբերին Լոռվա մարզում գազի բալոնների ժամանակակից արտադրություն ա հիմնվելու մոտ 150 աշխատատեղով»,-հայտարարել էր Փաշինյանը (դիտալ 10։50 րոպեից)

Գործարանի բացումից ացնել է 6 ամիս, սակայն բացված գործարանը դեռևս արտադրանք չունի։ Գործարանի աշխատակիցների հետ կապ հաստատելուց հետո հաստատվեց մեր տեղեկությունը։ Ներկայացվող ձայնագրությունից պարզ է դառնում, որ գործարանում դեռևս չունեն արտադրանք վաճառքի համար։ Մենք ներկայացել էինք որպես գնորդ։ Առաջարկել էինք նաև գովազդային արշավ իրականացնելու համար արտադրման պրոցեսը տեսանկարահանել, սակայն գործարանի աշխատակիցը տնօրենի հետ քննարկելուց հետո հրաժարվեց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասնները՝ ձայնագրությունում․ 

Մենք ներկայանալով մեքենաների գազաբալոններ տեղադրող ընկերություն ցանկություն էինք հայտնել 300 գազաբալոն պատվիրել։ Բայց պարզվեց գործարանը չի կարող սպասարկել մեր պատվերը և սա այն դեպքում, երբ բացմանը հայտարարվել է, որ սկզբնական փուլում օրական 200 բալոն են արտադրելու, իսկ հետո հասցնելու են օրական 1000 բալոնի։

«Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ մասին տվյալները բացակայում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000plus.am պաշտոնական կայքից, ինչը նշանակում է, որ ընկերությունը չունի գրանցված աշխատակիցներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով