«Հորդորս հանրապետության նախագահի աթոռը ծանրաբեռնած անձին».Ռոբերտ Հայրապետյան

 

Թերևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՍԴ դատավորի թափուր տեղի համար ամիսները ձգվող կրկեսը մի նպատակ ուներ՝ պալատական իրավաբանին արժանին մատուցել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց որ հանրապետության նախագահն այս աստիճան անինքնասեր և ծառայամիտ է, արդեն զգուշանալու տեղք է տալիս։

Այս թեմայի շուրջ արդեն մեկ անգամ իշխող կուսակցության թքոտ անձրևի տակ ընկնելուց հետո անգամ, նա շարունակում է հավատարիմ շնիկի վարքագիծը և անխնա հաճոյանում անձանց, ում անօրինական գործողությունները կանխելու միակ պատասխանատուն կարծես թե ինքնէ։

Սա Արմեն Սարգսյանի կեղծ հայրենասիրության, պատեհապաշտության և սեփական անձի շահերից բացի ոչինչ չգնահատող տեսակի երկրորդ մաստեր կլասն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դե ինչ, կարծում եմ այլևս չենք լսի վերջինիս ու իր մերձավոր շրջապատի կուլիսային խոսակցություններն առ այն, որ իրեն «բանի տեղ չեն դնում»։

Հորդորս հանրապետության նախագահի աթոռը ծանրաբեռնած անձին․ Գոնե Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը սերտեք, ինքներդ Ձեզ համար։

Իրավաբան  Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով