Հայաստանում առաջին անգամ Մորուքի փառատոն կանցկացվի.PanARMENIAN.Net

Հունիսի 15-ին Հայաստանում կանցկացվի Մորուքի փառատոն, որի կազմակերպիչն է «ԷվենտՏուրա» ընկերությունը:

Հայաստանում առաջին Մորուքի փառատոնը նախաձեռնել են «Երևանի գինու օրերի» կազմակերպիչները: «Փառատոնը՝ իր բնույթով լինելով բավական օրիգինալ և հետաքրքիր իրադարձություն` կկոտրի բոլոր կարծրատիպերը Հայաստանում անցկացվող փառատոների ստանդարտ բնույթի հետ կապված և դրանով իսկ միջազգային զբոսաշրջային շուկայում կբարձրացնի Հայաստանի գրավչության մակարդակը»,-ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Փառատոնի ընթացքում հայաստանյան հանրահայտ Barber-ները ցույց կտան իրենց հմտությունները: Իսկ վերջում կանանցից կազմված ժյուրիի կողմից կընտրվեն անվանակարգերում առաջադրված հետաքրիր կերպարներ, որոնք կպարգևատրվեն:

Փառատոնը տեղի կունենա ժամը 17:00-22:00 Դիլիջանի «Թռչող ջայլամ» ռեստորանում՝ Fest Food & Eclectica Music Fest-ի շրջանակներում:

Fest Food & Eclectica Music Fest-ը կազմակերպում է Դոլմամայի հիմնադիր Ժիրայր Ավանյանը: Փառատոնը տեղի է ունենալու հունիսի 14-ին, 15-ին և 16-ին Դիլիջանի «Թռչող ջայլամ» ռեստորանում։ Music Fest-ն իրենից ներկայացնում է ռոքի, ռոքնռոլի, ռետրոյի ու բլյուզի մեծ տոնակատարություն, որտեղ ամբողջ տարածքը բաժանված է լինելու մի քանի գոտիների՝ բեմ, պարային գոտի, խմիչքի և գաստրոնոմիկ գոտիներ, հանգստի գոտիներ, վարսավիրական հմտությունների շոուի գոտի, Man’s Tools գոտին, որտեղ ներկայացված են լինելու տղամարդու կյանքը բարձրակարգ ու հեշտ դարձնող պարագաներ:

«Նպատակ ունենալով իրադարձային զբոսաշրջության զարգացումը՝ Մորուքի փառատոնը կդառնա Հայաստանի առաջին փառատոներից մեկը, որն իր մեջ համապարփակորեն կներառի զվարճանքը, հումորը, ժամանցը, աշխարհի նոր միտումների ռիթմը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով