«Համոզված եմ, որ սրանք երկար չեն ձգելու այս գործելակերպով».Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար  Ռուսլան Բաղդասարյան  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մտածելու համար հարց եմ ուղղում երևանցիներին. ի՞նչ մեծ ու դժվար աշխատանք են արել այսօրվա քաղաքային իշխանությունները, որ կրկնակի բարձրացնում են իրենց աշխատավարձերը (քաղաքապետ- 575000-ից դառնալու է 1200000 դրամ, քաղաքապետի առաջին տեղակալ- 478000ից՝ 947000 դրամ,քաղաքապետի տեղակալներ՝ 443000-ից 912000 դրամ,ի դեպ ավելի շատ, քան հանրապետության մասշտաբով ոլորտներ համակարգող նախարարը, վարչական շրջանի ղեկավարներ՝ 400000-ից 773000 դրամ)։ Սիրելի երևանցիներ, որպեսզի հասկանաք ,թե ինչ մասշտաբի է հասնում սրանց «беспредел»-ը ասեմ իմանաք, որ տարեկան 1.8 մլրդ. դրամ ավելի են ստանալու, քան հիմա՝ մոտավորապես 3.8 մլն դոլար։ Իսկ էդ գումարով կարելի է տարեկան 150-200 վերելակ փոխել։

Ընդհանրապես աշխատավարձը բարձրացնում են կամ եկամուտները ավելացնելու հաշվին,կամ աշխատակազմի օպտիմալացման հաշվին։ Տվյալ քաղաքապետը ո՛չ քաղաքի եկամուտն է ավելացրել, ո՛չ աշխատակազմն է օպտիմալացրել, այլ հակառակը՝ եկամուտները նույնիսկ իր պլանավորածը չի կարողանում կատարել, իսկ աշխատակազմն էլ ավելացրել է՝ 1998-ից դարձնելով 2124։ Սա կլասիկ բյուջեի գրպանում է։ Իհարկե համոզված եմ, որ սրանք երկար չեն ձգելու այս գործելակերպով, բայց, սիրելի երևանցիներ, դուք ինչքա՞ն եք հանդուրժելու։

Չմոռանամ այսօրվա պատգամավորներին էլ ասեմ, քաղաքապետի մամուլի քարտուղարի աշխատանքը գրեթե նույնքան դժվար ու պատասխանատու է, որքան՝ ձերը, չնայած եթե անկեղծ լինեմ, սենց քաղաքապետի մամուլի քարտուղար լինելը իրոք դաժան աշխատանք է»։

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով