Համազգային թատրոնի տնօրեն ընտրվեց դերասան Արման Նավասարդյանը

Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնում քիչ առաջ ընտրվեց թատրոնի դերասան, տնօրենի ԺՊ Արման Նավասարդյանը։ Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց նրա թեկնածությանը։

Ի սկզբանե թատրոնի տնօրենի պաշտոնի համար 2 հոգի էին հայտ ներկայացրել, երկրորդ թեկնածուն թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանն էր, սակայն նա ներկայացել էր մշակույթի նախարարություն, ասել, որ տունը գիշերը թալանել են, եւ չի կարող մասնակցել մրցույթին, պետք է գնա ոստիկանություն եւ ցուցմունք տա:

Համազգային թատրոնի անձնակազմը դեռեւս 6 ամիս առաջ բոյկոտեց նախկին տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանին, որին առանց իրենց կարծիքը հաշվի առնելու նշանակել էր մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը: Չալդրանյանը նախ հրաժարական տվեց գեղարվեստական ղեկավարի, ապա նաեւ տնօրենի պաշտոնից:

Համազգային թատրոնի անձնակազմն իրենց միջից ընտրեց թե՛ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանին, թե՛ տնօրենի պաշտոնակատար Արման Նավասարդյանին: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր, որ Արման Նավասարդյանը կնտրվի տնօրենի պաշտոնում: Տնօրենի ԺՊ-ն այս ամիսների ընթացքում թատրոնի անձնակազմի հետ միասին բուռն աշխատանքներ է ծավալում, թե՛ ստեղծագործական, եւ թե՛ մնացած հարցերում թատրոնն աչքի է ընկնում իր ակտիվությամբ:

 

Աղբյուրը` armtimes.com

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով