Կոնսերվատորիայի ռեկտորի արկածները «նոր» Հայաստանում.Ռոբերտ Հայրապետյան

Որտեղ հաց այնտեղ կաց, կամ Կոնսերվատորիայի ռեկտորի արկածները «նոր» Հայաստանում

Ինչպես հայտնի է, իշխանափոխության օրերին որոշ «մտավորականներ» արագ կողմնորոշվելով` նախկին իշխանության հովանավորյալներից անմիջապես դարձան կրքոտ ընդդիմադիրներ: Նրանցից էր նաև հեղափոխության արդյունքում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի աթոռին կռած Հովերի Սոնան` Սոնա Հովհաննիսյանը:

Չնայած, որ այս տիկինը մշտապես վայելել է Սերժ Սարգսյանի հովանավորչությունը` 2010թ.-ին ստանալով Արվեստի վաստակավոր գործչի կոչում, տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Լույս» հիմնադրամից տարեկան ստանալով շուրջ 35 միլիոն դրամ (https://www.azdarar.am/announcments/org/131/00361579/), նրան հաջողվել է հով տեղավորվել հեղափոխականների և ապա իշխանավորների շվաքում:

Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանն անգամ իր հրաժարականից օրեր առաջ ուղերձ էր հղել Սոնա Հովհաննիսյանին` հոբելյանի առթիվ, (https://www.panorama.am/…/%D5%80%D5%B8%D5%BE%D5%A5%…/1925709)վերջինիս մաղթելով «երջանիկ կյանք և ստեղծագործական հաջողություններ», չպատկերացնելով երևի թե, որ իր հաջողությունները տիկինը արդեն իսկ սկսել էր հարթել այդ օրերին` ջանք չխնայելով վատաբանելու «թալանչի» և «բռնարար» իշխանություններին, որոնք ամեն կերպ խանգարում էին երկրում մշակույթի զարգացմանը:

Սակայն ի զարմանս իր սկզբունքային գործընկերների Հովերի Սոնային հաջողվում է իր այդ պահվածքի շնորհիվ արժանանալ Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնին:

Եվ ահա մեկ ամիս առաջ` մայիսի 14-ին կայանալիք ռեկտորի ընտրությունների նախաշեմին, տիկին Հովհաննիսյանը Կրթության նախարարություն է ուղարկում զարմանալի զուգադիպությամբ միաժամանակ Կառավարման Խորհրդի անդամի պաշտոնից ազատվելու մասին Կոնսերվատորիայի 4 ուսանողի գրած դիմումները: Այս խորամանկ քայլով տիկինը ցանկացել է նոր ընտրություններ անցկացնել և իրեն «հարմար» ուսանողների տեղավորել իրեն հետագայում ընտրող Խորհրդի կազմում նրանց հորդորելով ազատման դիմումներ գրել:

Սակայն նախարարությունը մերժել է տիկնոջը և մինչ այժմ չի հաստատել Կառավարման Խորհրդի նոր կազմը։
Ցավալի է, որ «նոր» Հայաստանում հերթական անգամ պաշտոն է ստանալու նախորդ իշխանության «կերակրատաշտից սնված» և հարմար պահի դավաճանած մեկը, ով սկզբունքորեն չի կարող լինել Կոնսերվատորիայի պես կարևորագույն կրթական հաստատության ղեկավար:
#Հով_տեղավորվելու_նուրբ_արվեստը
#Հով_արեք_սարեր_ջան_հով_արեք

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսուքյան գրառումը

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով