Կոկորդիլոսը թռչուն է, վեթթինգն էլ ձիերի համար է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Սյունիքի հայտնի սովխոզներից մեկի նախագահը կրթություն չուներ, չորրորդ դասարանն էր ավարտել, բայց այնքան լավ աշխատող  էր, որ գերագույն խորհրդի պատգամավոր էր։ Մի օր կուսշրջկոմից զանգում և նրան ասում են՝ այսօր ձեր մոտ ինտերվյու է լինելու։ Էս խեղճ մարդը չի իմանում, թե ինչ է ինտերվյուն, բայց ամաչում է հարցնել։ Մտնում է աշխատողների մոտ, ասում․

-Ժողովուրդ, էսօր կյալու են ինտերվյու-ի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Ինտերվյուն հինչա՞,- հարցնում են կթվորուհիները։

Էս խեղճ մարդը բարկանում է․

-Ինտերվյու, մինտերվյու գյուդում չեմ հինչա, բայց լոխունքտ տակի շուրուրնիդ կփոխեք (ինտերվյու, մինտերվյու չգիտեմ ինչ է, բայց բոլորդ ներքին շորերը կփոխեք)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա մերն է։ Ասում են՝ վեթթինգ են անելու, բայց մարդիկ չգիտեն, թե վեթթինգն ինչ է։ Իրար հարցնում են ՝ էդ վեթթինգն ինչ է։

Փորձում եմ բառի ստուգաբանությունը ճշտել, թե որտեղից է այն ծագել, վիքիպեդիայում կարդում եմ․Վեթթինգ եզրը ծագել է ձիերի մրցավազքից, երբ անասնաբույժը մրցավազքից առաջ ստուգում և եզրակացություն էր տալիս ձիու առողջության և աշխատունակության մասին։ Հետագայում եզրը ստացել է ընդհանուր՝ «ստուգել» իմաստը։

Հիմա ոնց չասես՝ վեթթինգը չգիտեն՝ ինչ է, բայց զգուշացումներ են անում։ Լենա Նազարյանը նույնիսկ գրել էր, թե ով բողոք ունի դատավորից , թող տեղեկացնի։ Ա՜յ քեզ բան։

Այս մակարդակն է տիրում մեր իշխանական  դաշտում։ Համոզված եմ վեթթինգ անողների մեծ մասը, եթե հարցում կազմակերպվի չի իմանա, թե ինչ է այն։ Նրանց գրառումներն են հիմք տալիս այդպես կարծելու։ Ու կամրապնդի՝ վիքիպեդիայում գրված է։

Գուցե վեթթինգ անելուց առաջ ծանոթանայիք, թե դա ինչ բան է դա կամ ինչ է նշանակում։ Թե չէ դրսից էլ մեկին բերել եք, թե դատավորներին վեթթինգ արա․․․ լավ, բա ձեզ ո՞վ պիտի անի։

Դա միայն դատավորների համա՞ր է․․․ Կոկորդիլոսի պատմությունը հիշում եք․ մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնի դարձավ, երբ ասաց, որ կոկորդիլոսը թռչուն է։ Ասաց, որ վիքիպեդիայից է իմացել։ Ինչո՞վ համոզվենք, որ վաղը քայլիստներից մեկը չի ասելու՝ վեթթինգը նախատեսված է մենակ ձիերի համար։  Ու կամրապնդի՝ վիքիպեդիայում գրված է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով