Կառավարության որոշմամբ՝ բռնադատվածների վարկերը կներվեն

ՀՀ կառավարությունն այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշում է կայացրել ներել Հայաստանում բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց` 17 տարի առաջ  տրամադրված վարկերի նկատմամբ ունեցած պարտավորությունները։

Առաջարկը կառավարությանն արվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

Ըստ գործադրի նիստի օրակարգում ներառված նախագծի`խոսքը խորհրդային ժամանակներում բռնադատվածներին ու նրանց ժառանգներին 2002 թվականին պետական բյուջեից արտոնյալ պայմաններով տրված երկարաժամկետ վարկերի մասին է, որոնք հատկացվել էին բնակարանային պայմանների բարելավման նպատակով։

Այս որոշմամբ 17 տարի առաջ 303 քաղաքացի 25 տարի մարման ժամկետով 1% տոկոսադրույքով ընդհանուր առմամբ 1 272 094 607 դրամի վարկ էր ստացել։

Ավելի ուշ, հաշվի առնելով բռնադատվածների սոցիալական ծանր վիճակն ու վարկը մարելու դժվարությունները, կառավարությունը երկու անգամ` 2010 և 2013 թթ. վարկերի մարման ժամկետները երկարաձգելու որոշումներ էր կայացրել։Բայց 2018–ի դրությամբ պարզվել է, որ վարկն ամբողջությամբ մարել են միայն 19 վարկառու, իսկ 114-ը ոչ մի վճարում չի կատարել։

Արդյունքում, 2018–ի սեպտեմբերի դրությամբ բռնադատված անձանց չմարված վարկային պարտավորությունների ամբողջ գումարը կազմում է 343 138 920  դրամ, որից 230 130 276-ը վարկի մայր գումարներն են, 36 662 626-ը՝ տոկոսագումարները, իսկ  76 346 018-ը` տույժերը:

Հաշվի առնելով, որ վարկառուների հիմնական մասը տարեց և սոցիալապես անապահով անձինք են  և հնարավորություն չունեն կատարելու իրենց վարկային պարտավորությունները, ՀՀ կառավարությունն այսօր որոշեց ներել վարկային ամբողջ պարտքը` ազատելով նրանց վարկային պարտավորություններից ու տարիների ընթացքում ավելացած տույժերի վճարումից:

Գործադիրն իր որոշումը հիմնավորում է 280 վարկառուների սոցիալական վիճակը բարելավելու

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

Ի՞նչպես չգնահատես Ռուսաստանի այս մարդասիրական քայլը.Վահան Բաբայան

23.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով