Խոշոր ավտովթար Ոստիկանության շենքի մոտ, երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Tert.am.

Խանջյան փողոցից դեպի Հերացի տանող հանգույցի ստորգետնյա անցումում՝ Ոստիկանության շենքի մոտ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով երկու քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Քաղաքացիների՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայրից Tert.am-ի թղթակիցը հայտնեց, որ երթևեկության ստորգետնյա հատվածում իրար էր բախվել երկու մեքենա՝ «Մերսեդես» և «Օպել» մակնիշի: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության երկու բրիգադ: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով