Լուլու՜-լուլու՜…2017 թ. հուլիսին հանրությանը դեռևս այլ ձևաչափի մեջ հայտնի Լուլուն հոռետեսական ճիչեր էր արձակում.Գարեգին Պետրոսյան

«Դատարանների արգելափակումը ծայրահեղ քայլ է, բայց մենք արդեն եկանք հասանք սրան»,- հայտարարում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ հավելելով, որ դատական իշխանությունները չհասկացան, որ երկրում իրավիճակ է փոխվել: Երկրորդ նախագահ Ռ, Քոչարյանի խափանման ձևը փոխելու դատարանի որոշումը Լուլուն որակում է որպես համբերության բաժակը լցնող ճակատագրական որոշում:

Լուլու՜-լուլու՜…2017 թ. հուլիսին հանրությանը դեռևս այլ ձևաչափի մեջ հայտնի Լուլուն հոռետեսական ճիչեր էր արձակում` հայտարարելով, որ եթե 2018 թ-ից հետո Կարեն Կարապետյանը չշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, ինքն այլևս հարկադրված է լինելու լքել հայրենիքը: Մարդն ի՞նչ իմանար` իրավիճակ է փոխվելու…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով