Վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ նշել եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվում են, միասին զորավարժություններ ու ռազմական շքերթներ են կազմակերպում, իսկ Հայաստանի հեղափոխական իշխանությունը հասարակությանը սև ու սպիտակի է բաժանում:
Ընտրություններից հետո անցել է ավելի քան 5 ամիս, բայց Փաշինյանը շարունակում է թշնամիներ, դավադիրներ և օտարկերկրյա գործակալներ փնտրել երկրի ներսում, իսկ կիրթ ու նորմալ Ալիևը նոր պատերազմով է սպառնում:
Հասարակությանը միավորելու և պետության ու բանակի անվտանգությունն ուժեղացնելու փոխարեն Նիկոլը հիմա էլ քննիչ հանձնաժողովներ է ստեղծում, որն ակնհայտորեն չի նպաստում բանակի մարտունակությանը:
Լավ, մեկը չկա՞ բացատրի էդ մարդուն պահի լրջությունը:
Հ.Գ
Իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս ինձ թշնամանք տածել դեպի որևէ հայ մարդ:
Գարեգին Նժդեհ