Ինչ կար, արդեն զիջել-պրծել եք. քամի մի արեք. Արմեն Աշոտյան

ԻՆՉ ԿԱՐ, ԱՐԴԵՆ ԶԻՋԵԼ-ՊՐԾԵԼ ԵՔ. ՔԱՄԻ ՄԻ ԱՐԵՔ

Արդեն քանի օր է, ինչ իշխանական քարոզչամեքենան տեղեկատվական հող է նախապատրաստում մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին ընդառաջ, որտեղ կքննարկվի նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

Սեփական անտաղանդությունը բարձրագոչ շրխկոցներով թաքցնելու սովոր իշխանությունները, որոնք բարեհաջող կորցրեցին ժամանակին Հայսատանին վստահված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, “մենք անզիջում ենք” կեցվածքով հերթական անգամ փորձելու են մոլորության մեջ գցել ժողովրդին:

Տղերք, ինչ կար այդ հարցում, արդեն զիջել-պրծել եք:

Մնացածը վատ խաղին լավ դեմքով ներկայանալու ապարդյուն փորձեր են, որովհետև եթե ձեր թեթև ձեռքով Հայաստանի ներկայացուցիչը չի զբաղեցնելու այդ պաշտոնը, ապա չկա ոչ մի սկզբունքային տարբերություն, հիմա թե՞ մյուս տարի այն կփոխանցվի հաջորդող Բելարուսին, թե՞ դե ֆակտո կմնա Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնակատարի ձեռքերում: Կրկնում եմ՝ չկա ոչ մի տարբերություն:

Իսկ տակ տված կռվից հետո բռունցքներով և պարզաբանում պահանջող հայացքներով ճարահատյալ քամի մի արեք, անլուրջ է:

Արմեն Աշոտյան

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով