Ինչու՞ Ղազախստանի մայրաքաղաքում ԵԱՏՄ երկրների մյուս ղեկավարներին հանձնվեցին մեդալներ, իսկ «իմ սրտի վարչապետին»` ծաղիկներ.Գարեգին Պետրոսյան

Հինգ հարցեր, որոնք իրենց խորհրդավորությամբ չեն զիջում Տիտանիկի առեղծվածին
———————
1. Ինչու՞ Ռադիոտան դուռը բարբարոսաբար ջարդելուց շուրջ մեկ տարի անց այն վերանորոգված չէր:

2. Ինչու ՞ Զելինսկիին արված Փաշինյանի հորդորին` կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ, անմիջապես հետևեց Զելինսկիի կողմից ուկրաինական անձնագրի վերադարձը Սահակաշվիլիին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3. Ինչու՞ Հայաստանում տնտեսական ակտիվության թափ հավաքելուն զուգահեռ (ինչպես Սյունիքում հայտարարում էր Փաշինյանը), շարքային քաղաքացին սկսել է ավելի վատ ապրել:

4.«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի» հայտնի գռառումից հետո հենց նույն օրը երեկոյան ինչու՞ էին հանդիպել Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու Հայաստանում Եվրամիության հանձնակատար Պյոտր Սվիտալսկին Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցա» սրճարանում, ընդ որում՝ սրճարանի ոչ թե բացօթյա, այլ փակ հատվածում։

5. Եվ վերջապես, ինչու՞ Ղազախստանի մայրաքաղաքում ԵԱՏՄ երկրների մյուս ղեկավարներին հանձնվեցին մեդալներ, իսկ «իմ սրտի վարչապետին»` ծաղիկներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ   Գարեգին Պետրոսյանի ֆեյբսուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով