Ինչո՞ւ է Սիլվա Համբարձումյանը հսկայական գումարներ փոխանցել Վարդան Օսկանյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Մարտի 1»-ի գործով ընդարձակ ցուցմունք է տվել, ուշագրավ բաներ պատմել, սակայն դրանք որևէ առնչություն չունեն մարտյան իրադարձությունների հետ: Օրինակ՝ քննիչը հարց է տվել. «Երբևէ Սիլվա Համբարձումյանի հետ գործարք կնքել եք, թե ոչ, նրանից գումար ստացել եք, թե ոչ. եթե այո, ապա ի՞նչ գործարք եք կնքել, որքա՞ն գումար եք ստացել, ե՞րբ և ի՞նչ նպատակով»: Պատասխան. Սիլվա Համբարձումյանի հետ երբևէ գործարքի մեջ չեմ մտել, նրա հետ երբևէ որևէ գործարք չեմ կնքել: Իսկ ինչ վերաբերում է Սիլվայից գումար ստանալուն, ապա հիշում եմ նման մեկ դեպք, որ եղել է իր իսկ խնդրանքով: Իմ հիշելով՝ 2008 թվականի կոնկրետ ժամանակահատվածը չեմ հիշում, բայց միանշանակ արդեն թողել էի նախարարի պաշտոնը: Այդ ժամանակ իմ սիրիահայ Հալեպ քաղաքի ծանոթներից մեկը ոսկյա զարդեր ուներ, որոնք ցանկանում էր վաճառել, իսկ Սիլվան էլ ցանկանում էր այդ զարդերը գնել: Զարդերն այդ ժամանակ գտնվել են Երևանում:

Իմ առնչությունը եղել է դրանում, որ նշածս սիրիահայը ինձ խնդրել էր, որ իմ միջոցով լինի զարդերի գումարի փոխանցումը: Դրա համար ես զանգել եմ Սիլվային, և նա զարդերի գումարը՝ 40 հազար ԱՍՆ դոլար, փոխանցել է իմ՝ Բելգիայում գտնվող հաշվեհամարին, որից հետո ես այդ գումարը կանխիկացրել եմ և տվել եմ սիրիահային: Սիրիահայի անունը չեմ հիշում: Հարց. Քննության ընթացքում պարզվել է, որ Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի դրությամբ Ձեր անվամբ փոխանցել է գումարներ, մասնավորապես՝ 2008 թվականի հուլիսի 2-ին՝ 10 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 29-ին՝ 40 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 31-ին՝ 50 հազար դոլար և 2008 թվականի օգոստոսի 7-ին՝ 50 հազար դոլար: Ասացեք, թե նշված ընդհանուր 150 հազար դոլարն ինչո՞ւ է փոխանցվել Ձեր հաշվեհամարին, եթե ոչ նշված գործարքում Ձեր դեկարատարության համար:

Պատասխան. Անկեղծորեն չեմ հիշում: Բայց նաև ասեմ, որ ինչպես արդեն վերևում նշել եմ, փոխանցումներից 40 հազար ԱՄՆ դոլարը Սիլվան ինձ փոխանցել է վերևում նշված ոսկեղենի գումարը, ուստի անորոշությունն իմ կողմից վերաբերում է 110 հազար ԱՄՆ դոլար գումարին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

Ի՞նչպես չգնահատես Ռուսաստանի այս մարդասիրական քայլը.Վահան Բաբայան

23.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով