Իմ Քայլը «վեթինգի» նախագիծ է մշակում.«Հրապարակ»

«Հրապարակ»ը գրում է

Իմ Քայլը խմբակցությունը այսօր մոտ չորս ժամ խմբակցության նիստ անցկացրեց, նիստի ավարտից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին տեղեկացրեց, որ իշխող խմբակցությունը նախաձեռնում է «վեթինգի» մասին նախագիծ, թե ինչ գործիքակազմ է այն ունենալու եւ այլ մանրամասներ Մակունցը չհայտնեց։

Տեղեկացրեց նաեւ, որ ձեւավորվելու է երկու Քննիչ հանձնաժողովը՝ ապրիլյան պատերազմի եւ ջրօգտագործման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դատական համակարգում փոփոխություններ իրականացնելու օրակարգը, որի առաջին դրույթը վեթինգն է․«Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով