Իմպոտենցիայի դեպքերի մեծ մասն արդյունք է առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի. Փաշինյան

Այսօր ասուլիսի ժամանակ Փաշինյանը անդրադարձել է «Իմ մարմինն անձնական է» գրքին, որը վերջին շրջանում քննարկումների առարկա է դարձել: Փաշինյանը նշեց, որ կարդացել է գիրքը, որպեսզի հասկանա, թե ինչ սարսափելի բաներ կան այդ գրքում: «Երեխաներին բացատրվում էր, որ մարմնի անձնական մասեր գոյություն ունեն: Որ մայրիկս ինձ համբուրում է՝ դա նորմալ է, հայրիկս ինձ համբուրում է՝ դա նորմալ է, եղբայրս ինձ համբուրում է՝ դա նորմալ է: Եվ ասվում էր, որ ինչ որ օտար քեռիներ ինձ համբուրում են և դա ինձ այնքան էլ հաճելի չէ»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով գրքի հեղինակների հասցեին հնչող այլասերման մողադրանքներին՝ Փաշինյանն ընդգծեց, որ ծնողները պետք է հաշվի առնեն՝ երեխաները մեծանում և հասուն կյանք են մտնում: «Մենք հարց տվել ենք՝ իրենք որտեղի՞ց են իմանում այդ ամենի մասին. Փողոցի՞ց՝ իրարից լսելով, ինտերնետում թաքուն արգելված, իրենց տարիքի համար չնախատեսված ֆիլմոր նայելո՞վ, պոռնո կայքերից թաքուն օգտվելո՞վ: Միգուցե ես մասնագետ չեմ և սխալվում եմ, բայց երբ ես կարդացի դա՝ հասկացա, որ դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ 2017 թվականի վիճակագրության համաձայն Հայաստանում մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել: Վարչպետի կարծիքով՝ այդ դեպքերը, ենթադրաբար, տեղի են ունենում այն պատճառով, որ երեխաները չեն հասկանում՝ իրենց հետ ինչ է տեղի ունենում:

Փաշինյանը կարևորեց նաև երեխաների սեռական գրագիտության ապահովումը: «Մեր երեխաները, որ ամուսնանում են, ոտրեղի՞ց են իրենք իմանում, թե հետո ինչ է տեղի ունենալու իրենց հետ: Մեր երկրում այնպիսի պրիմիտիվ հարցերի շուրջ, այնպիսի լուրջ եզրակացությունն կան, որ կարելի է զարմանալ:

Որտեղից ենք մենք իմանում, մեր հասուն կյանքի մասին ինֆորմացիան, քանի՛ տոկոսն է գրագետ այդ առումով»,- ասաց վարչապետը: Շարունակելով սեռադաստիարակության թեման՝ վարչապետը նշեց նաև, որ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասը արդյունք է դառնում առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի:

.live24.am

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

«Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո մարդ է վատացել».Վահան Բաբայան

11.07.2020

«Կառավարական ամառանոց, գիշերը 4 անց 47 րոպե Պարոն Փաշինյանը մղձավանջ է տեսնում՝ ՀՀԿ-ն չկա».Հայկ Մամիջանյան

12.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով