Ի՞նչ մեծ ու դժվար աշխատանք են արել այսօրվա քաղաքային իշխանությունները,որ կրկնակի բարձրացնում են իրենց աշխատավարձները.Ռուսլան Բաղդասարյան

Մտածելու համար հարց եմ ուղղում երևանցիներին.ի՞նչ մեծ ու դժվար աշխատանք են արել այսօրվա քաղաքային իշխանությունները,որ կրկնակի բարձրացնում են իրենց աշխատավարձները(քաղաքապետ- 575000-ից դառնալու է 1200000 դրամ,քաղաքապետի առաջին տեղակալ- 478000ից՝ 947000 դրամ,քաղաքապետի տեղակալներ՝ 443000-ից 912000 դրամ,ի դեպ ավելի շատ ,քան հանրապետության մասշտաբով ոլորտներ համակարգող նախարարը,վարչական շրջանի ղեկավարներ՝ 400000-ից 773000 դրամ)։Սիրելի երևանցիներ,որպեսզի հասկանաք ,թե ինչ մասշտաբի է հասնում սրանց «беспредел»-ը ասեմ իմանաք,որ տարեկան 1.8 մլրդ. դրամ ավելի են ստանալու ,քան հիմա՝ մոտավորապես 3.8 մլն դոլար։

Իսկ էդ գումարով կարելի է տարեկան 150-200 վերելակ փոխել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդհանրապես աշխատավարձը բարձրացնում են կամ եկամուտները ավելացնելու հաշվին,կամ աշխատակազմի օպտիմալացման հաշվին։Տվյալ քաղաքապետը ո՛չ քաղաքի եկամուտն է ավելացրել ,ո՛չ աշխատակազմն է օպտիմալացրել,այլ հակառակը՝ եկամուտները նույնիսկ իր պլանավորածը չի կարողանում կատարել,իսկ աշխատակազմն էլ ավելացրել է՝ 1998-ից դարձնելով 2124։Սա կլասիկ բյուջեի գրպանում է։Իհարկե համոզված եմ ,որ սրանք երկար չեն ձգելու այս գործելակերպով,բայց,սիրելի երևանցիներ,դուք ինչքա՞ն եք հանդուրժելու։

Չմոռանամ այսօրվա պատգամավորներին էլ ասեմ,քաղաքապետի մամուլի քարտուղարի աշխատանքը գրեթե նույնքան դժվար ու պատասխանատու է, որքն ձերը,չնայած եթե անկեղծ լինեմ,սենց քաղաքապետի մամուլի քարտուղար լինելը իրոք դաժան աշխատանք է։

Ռուսլան Բաղդասարյանի  ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով