«Թուղթ սևացնել կարող են բոլորը իսկ պետութունը զարգացնել քչերը,շատ թույլ հաշվետվություն էր».Վահան Բաբայան

Փաշինյանը իր 100 փաստվ փորձեց շեղել ուշադրությունը իր իսկ տված խոստումներից:
Չմանրանալով փորձեմ մի քանի դիտարկում անել

ՀԴՄ -ների մասով այդ նոր սերնդի ՀԴՄ -ները ինչ՞կապ ունեն իր խոստումների հետ,որ մի հատ էլ հաշվում է իր խոստումների ցանկում:Իբր պետք է լիներ 160.000 իսկ հիմա 60 հազարով են տալիս,մի մեծ լավություն և ասում է 50 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից և այստեղ ուշադիր ,ասում է ԵՆԹԱԴՐԱԲԱՐ դրանց որոշ մասը նոր աշխատատեղեր են ,բա ծիծաղելի չի ,ինչ է նշանակում ենթադրաբար կամ որոշ մասը,այսինքն կարող է 20 աշխատատեղն է նոր ,չէ որ 20 աշխատատեղն էլ որոշ մաս է:Մի քանի օր առաջ ասում էր նոր աշխատատեղ ,այսօր ենթադրաբար որոշ մասը):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատ «մեծ»գործ է արվել զինվորների սննդակարգի հարցում,պարզվում է մեր զինվորների սննդակարգում լուրջ փոփոխություններ է արել թավշյա կառավարությունը,իսկ գիտեք ինչն է փոխվել ,մեջբերում եմ`

Զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում էական փոփոխությունների է ենթարկվել զորամասերի և մարտական դիրքերի սննդակարգը, որում ներառվել է լավաշ, արևածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ:Տոմատ և կարտոֆիլ երևի 30 տարի չկար բանակում և ի վերջո այս մեկ տարում դա էլ արվեց:Էլեկտրոմբիլների ներմուծումը ,պատկերացնում եք ինչ թանկ հաճույք է դա և ով պետք է բերի ,որ մի հատ էլ ազատեք մաքսերից,իրոք սա էլ անլուրջ է և ի վերջո այս փաստերը իրականում ,ոչ մի կապ չունեն Փաշինյանի տված խոստումների հետ և սրանք իրական խոստումները մոռացության տալու անփառունակ ձև էր:

Հ.Գ Թուղթ սևացնել կարող են բոլորը իսկ պետութունը զարգացնել քչերը,շատ թույլ հաշվետվություն էր,որը ավելի խորացրեց այն մտավախությունը ,որ մեր երկիրը առաջ գնալու փոխարեն հետ է գնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով