Թերևս Փաշինյանը ճիշտ կաներ կամ ծիծաղեր կատակի վրա, կամ կատակին ժպտալով պատասխաներ. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Քիչ առաջ նայեցի սոց․ ցանցերում աղմուկ հանած ԵԱՏՄ վարչապետերի նիստի ընթացքում Փաշինյան-Մեդվեդև երկխոսությունը։ Չարակամները հրճվում են, Նիկոլի կողմնակիցները զայրանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց․

1.Նիկոլ Փաշինյանի ռուսերեն խոսքը միանգամայն գրագետ էր։

2. Հետևաբար, չեմ կարծում, որ Մեդվեդևը փորձեց ծաղրել Փաշինյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3.Ուստի, կարծում եմ, որ Մեդվեդևն ընդամենը կատակեց։ Թե՞ կարծում եք պաշտոնական հանդիպումներին ընդունված չի կատակելը։

4. Թերևս Փաշինյանը ճիշտ կաներ կամ ծիծաղեր կատակի վրա, կամ կատակին ժպտալով պատասխաներ, օրինակ հայերենով․ «անցնում ենք փաստաթղթերի ստորագրմանը»։

Ընդհանրացնելով ասեմ, որ երկու կողմն էլ, գիտակցաբար, թե ՝ոչ, վիրավորում են Հայաստանին։

Հ․Գ․ Արդյո՞ք հիմնական խնդիրը մեր մեջ չէ։ Ո՞վ է ստիպում, որ հարյուրավոր հայ ծնողներ խախտելով օրենքները, իրենց երեխաներին «խցկեն» ռուսական, ֆրանսիական, անգլիական դպրոցներ։ Ո՞վ է ստիպում, օրինակ, մեր մուտքի երկու երիտասարդ հայ մայրերին իրենց մանկահասակ երեխաների հետ ռուսերեն խոսել։ Վերջերս պատմեցին, թե ինչու է երիտասարդ մայրն ուզում երեխային «խցկել» ռուսական դպրոց․ «Որ պատկերացնում եմ երեխան մածիմածիկայի փոխարեն մաթեմատիկա պիտի ասի՝ վատանում եմ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով